Իրանի Իսլամական Հանրապետության բանակը լիովին պատրաստ է նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության բանակի խոսնակը հայտարարել է օդային, ծովային և ցամաքային երեք ուժերի լիակատար պատրաստության և գործունեության ուժեղացման մասին՝ ուխտավորների անվտանգության, արարողությունների և ծառայությունների ապահովման ոլորտներում, նահատակ իմամի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին զուգընթաց։
Իրանի պետական ռադիո֊ հեռուստատեսությանը հղում անելով՝ Pars Today-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան ասել է. «Անվտանգության ապահովման ոլորտում բանակի ցամաքային, ծովային և օդային ուժերը ընդլայնել են իրենց ակտիվ ներկայությունը Իրանի սահմաններում»։
Նա հավելել է. «Իրանի ՀՕՊ ուժերը, իրենց ներքին առաքելության շրջանակներում, պատասխանատու են Իրանի երկնքի մոնիթորինգի և պաշտպանության, ինչպես նաև օդային երթևեկության վերահսկման համար, որպեսզի երաշխավորվի Իրանի օդային տարածքի լիակատար անվտանգությունը՝ հաշվի առնելով տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների և կրոնական ու քաղաքական գործիչների ներկայությունը»։
Բրիգադի գեներալ Աքրամինիան, նշելով, որ Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը նույնպես լիակատար մարտական պատրաստվածության մեջ են, նշել է. Իրանի Իսլամական Հանրապետության բանակը Թեհրանի և նրա արվարձանների ռազմավարական վայրերում ստեղծել է չորս «ուխտավորների քաղաքներ», որոնք կգործեն ուրբաթ օրվանից և որոշակի ծառայություններ կմատուցեն մասնակիցներին։
Բրիգադի գեներալ Աքրամինիան նշել է. «Թեհրանում և սուրբ Մաշհադ քաղաքում բժշկական և առողջապահական ծառայությունների համար մոբիլիզացվել են Իրանի բանակի ավելի քան 10 հիվանդանոցներ և կլինիկաներ։ Բացի այդ բանակի բժշկական գիտությունների համալսարանը և բանակի առողջապահության վարչությունը Թեհրանի Մոսալլայում և քաղաքի կարևոր կետերում տեղակայել են լավ հագեցած շարժական հիվանդանոցներ՝ ուխտավորներին հնարավորինս արագ բժշկական ծառայություններ մատուցելու համար»։