Մեկնաբանություն- Սա պարզապես հուղարկավորություն չէ
Առաջին հայացքից այն, ինչ հաջորդ շաբաթ տեղի կունենա Թեհրանում, Ղոմում և Մաշհադում, կլինի իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի սրբազան աճյունի վերջին հրաժեշտի արարողությունը։ Փառահեղ հրաժեշտ մի մեծ առաջնորդի, որը ավելի քան երեք տասնամյակ ղեկավարել է Իսլամական հեղափոխությունը և իր օրհնյալ կյանքը նվիրել ու զոհաբերել է իսլամի արժանապատվության, Իրանի անկախության և Իսլամական Հանրապետության հզորացման գործին։
Սակայն եթե այս արարողությունը դիտարկվի միայն որպես մեկ մարդու աճյունի հրաժեշտ, ապա դրա խորքային նշանակությունը կմնա ստվերում։ Առաջիկա արարողությունները ոչ այնքան նահատակ առաջնորդի մարմնական ներկայության հետ հրաժեշտի արարողություններ են, որքան հավատարմության երդման թարմացում նրա ճանապարհին, գաղափարական դպրոցին և մտածողությանը։
Միլիոնավոր իրանցիներ, որոնք հաջորդ շաբաթ կհավաքվեն Թեհրանի, Ղոմի և Մաշհադի փողոցներում, չեն ներկայանա միայն հեղափոխության նահատակ առաջնորդին հարգանքի տուրք մատուցելու համար։ Նրանք կգան՝ ևս մեկ անգամ հայտարարելու, որ հաստատակամ քայլերով շարունակելու են այն ուղին, որը գծել էր նահատակ առաջնորդը։
Ցավով պետք է արձանագրել, որ հաջորդ շաբաթվա հուղարկավորությունը ժողովրդի վերջին հրապարակային հանդիպումն է լինելու հեղափոխության նահատակ առաջնորդի հետ։ Միլիոնավոր իրանցիներ՝ տարեցներ ու երիտասարդներ, կանայք ու տղամարդիկ, իրենց ուսերին կկրեն առաջնորդի աճյունը և վերջին հրաժեշտը կտան նրան։ Սակայն այդ վերջին հանդիպումը չի նշանակում ժողովրդի ուխտի և պարտավորության ավարտը։
Ժողովրդի և հեղափոխության առաջնորդի հարաբերությունը երբեք միայն զգացմունքային կապ չի եղել, որը կարող էր ավարտվել նրա երկրային կյանքի ավարտով։ Այդ հարաբերությունը ձևավորվել է ընդհանուր իդեալի և պատմական ճանապարհի հիման վրա․ ճանապարհ, որը սկսվել է 1989 թվականի հունիսի 4-ից և շարունակվում է մինչ օրս։ Այդ պատճառով էլ առաջիկա արարողությունները չպետք է ընկալել որպես այդ ուղու ավարտ, այլ որպես ուխտի վերանորոգման պահ մի ժողովրդի համար, որը որոշել է նույն ճանապարհը շարունակել առավել մեծ հաստատակամությամբ ու վճռականությամբ։
Հավանաբար հենց այդ պատճառով է, որ առաջիկա հուղարկավորությունը, այս վերջին հանդիպումն ու ցավալի հրաժեշտը, պետք է կոչել նահատակ առաջնորդի ճանապարհին հավատարմության երդում։ Երդում, որը կձևավորվի ոչ թե խոսքերով, այլ ներկայությամբ։ Միլիոնավոր մարդիկ, որոնք կմասնակցեն այս արարողություններին, փաստացի հայտարարելու են, որ ազատության, դիմադրության և Իրանի իսլամական արժանապատվության պաշտպանության ուղին չի դադարել առաջնորդի նահատակությամբ։ Իրենց ներկայությամբ նրանք կրկին վկայելու են, որ «Իրանի նահատակ առաջնորդի» գաղափարները հնարավոր չէ սպանել, իսկ նրա ճանապարհը՝ թաղել հողի տակ։
Առաջիկա հուղարկավորությունն իր մեջ կրում է նաև մեկ այլ նշանակություն՝ այն, որը նախանշում է Իսլամական Հանրապետության ապագան։ Այս պատմական և զանգվածային ներկայությունը միայն հավատարմության երդում չէ նահատակ առաջնորդի ճանապարհին, այլ նաև հավատարմության արտահայտություն Իսլամական հեղափոխության նոր առաջնորդին։ Իրանի ժողովուրդը, շարունակելով այն քաղաքական և գաղափարական փորձառությունը, որը ձեռք է բերել վերջին տասնամյակների ընթացքում, նահատակ առաջնորդի ճանապարհի, դպրոցի և սկզբունքների շարունակությունը տեսնում է նոր առաջնորդի մեջ։ Այդ իսկ պատճառով այս արարողությանը մասնակցելը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև հավատարմության հայտարարություն ապագային։
Միաժամանակ չպետք է անտեսել այս պատմական ներկայության արտաքին ուղերձը։ Հաջորդ շաբաթ նախատեսվող բազմամիլիոնանոց հրաժեշտի արարողությունները կդառնան վճռական պատասխան բոլոր այն հակառակորդներին, որոնք կարծում էին, թե առաջնորդի սպանությամբ հնարավոր կլինի կանգնեցնել նրա ճանապարհը։
Այս ներկայությունը պարզապես սգո արարողություն չէ։ Այն պատմական ուղերձ է, որը բաց և հստակ կերպով հայտարարում է, որ հեղափոխության առաջնորդի նահատակությունը ճանապարհի ավարտը չէ, այլ ժողովրդի պատասխանատվության նոր փուլի սկիզբը։ Ուղերձ, որը ցույց է տալիս, որ նահատակ այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի ճանապարհը շարունակվում է ոչ միայն հիշողության մեջ, այլ ամբողջ ժողովրդի կամքի ու վճռականության միջոցով։
Այդ բոլոր պատճառներով հաջորդ շաբաթը կարելի է անվանել հավատարմության երդման շաբաթ՝ երդում նահատակ առաջնորդի ճանապարհին և այդ ճանապարհի շարունակությանը՝ նոր առաջնորդության հովանու ներքո։
Ավանդաբար նահատակներին հրաժեշտ չեն տալիս և նահատակ առաջնորդին չեն ասում «մնաս բարով», այլ ասում են՝ «մինչ նոր հանդիպում», մինչ այն հանդիպումը, որը, իսլամի ուսմունքների համաձայն, տեղի կունենա իմամ Հուսեյնի ընկերակցությամբ։ Իսկ մինչ այդ աստվածային խոստման իրականացումը, իրանցիների ուխտը նահատակ առաջնորդի հետ մնալու է անսասան ինչպես լեռը։ Նրանք շարունակելու են առաջնորդի ճանապարհը, պահպանելու են նրա գաղափարները և երբեք չեն իջեցնելու այն դրոշը, որը նա պատվով ու ամրությամբ կրում էր իր ուսերին։