Արաղչիի հեգնական արձագանքը Թրամփին․ Մենք ավելի արդար կլինենք
Pars Today – Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին սոցիալական ցանցում գրառում կատարելով, հեգնական կերպով արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, նշելով, որ Իրանը միշտ եղել և շարունակելու է լինել Հորմուզի նեղուցի անվտանգության երաշխավորը։ Նա նաև հավելել է. «Իհարկե, 20 տոկոսը չափազանց բարձր թիվ է․ մենք ավելի արդար կլինենք»։
Pars Today-ը հղում անելով Mehr լրատվական գործակալությանը հաղորդել է, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, որով նա պահանջել էր Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձել 20 տոկոս վճար և փոխհատուցում, սոցիալական ցանցերից մեկում գրել է. «ԱՄՆ նախագահը լիովին ճիշտ է ասում։ Նա, ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ և անխափան անցումը Հորմուզի նեղուցով, արժանի է այդ ծառայության դիմաց վճար ստանալու»։
Արաղչին հավելել է.«Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի անվտանգության պահպանողը և այդպես էլ կմնա։ Սակայն 20 տոկոսը չափազանց բարձր թիվ է․ մենք ավելի արդար կլինենք»։