Փեզեշքյան․ Կպաշտպանենք Իրանի յուրաքանչյուր թիզ հողը
https://parstoday.ir/hy/news/iran-i247708-Փեզեշքյան_Կպաշտպանենք_Իրանի_յուրաքանչյուր_թիզ_հողը
Քննադատելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ցանկացած սպառնալիքի դեպքում Իրանը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը։
(last modified 2026-07-15T12:01:38+00:00 )
Հուլիս 15, 2026 09:54 Asia/Tehran
  •  Փեզեշքյան․ Կպաշտպանենք Իրանի յուրաքանչյուր թիզ հողը

Քննադատելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ցանկացած սպառնալիքի դեպքում Իրանը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը։

Վկայակոչելով Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսությանը, Pars Today-ը հայտնում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, Թեհրանի Մոսալլայում Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հիշատակի արարողության շրջանակում անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարություններին, դրանք բնութագրել է որպես «անքաղաքավարի» և նշել, որ նման արտահայտություններն ավելի շատ բնութագրում են դրանց հեղինակներին և արժանի չեն Իրանի կողմից պատասխան արձագանքի։
Անդրադառնալով Իրանի վերաբերյալ թշնամիների հայտարարած նպատակներին՝ Փեզեշքյանը նշել է, որ նրանք, ովքեր կարծում էին, թե կարող են մասնատել Իրանը, գործնականում չեն հասել իրենց նպատակներին։ Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, առաջնորդվելով իր համոզմունքներով և հավատամքով, պաշտպանելու է երկրի յուրաքանչյուր թիզ հողը։