Փուրմոհամմադի. Իրան-Հայաստան հարաբերությունները կարող են օրինակ ծառայել տարածաշրջանային երկրների համար
Փուրմոհամմադի. Իրան-Հայաստան հարաբերությունները կարող են օրինակ ծառայել տարածաշրջանային երկրների համար
Իրանի փոխնախագահ, Պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացումը և համատեղ նախագծերի իրականացման արագացումը, և նշել է, որ Թեհրան-Երևան հարաբերությունները կարող են օրինակ ծառայել տարածաշրջանային երկրների համար: Կողմերը քննարկել են նաև տնտեսական և ենթակառուցվածքային հարաբերությունների ընդլայնման ուղիները:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Pars Today»-ը հաղորդել է, որ Փուրմոհամմադին, անդրադառնալով Իրանի հարևանության քաղաքականության մեջ Հայաստանի կարևորությանը, կոչ է արել հետևողականորեն իրականացնել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Նորդուզի սահմանային գոտու զարգացումը, երկրորդ կամրջի կառուցումը, ավտոճանապարհային վճարների խնդիրների լուծումը և երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման արագացումը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, գոհունակություն հայտնելով համատեղ նախագծերի ընթացքից, ընդգծել է Երևանի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը և դյուրացնելու երկու երկրների միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի նախագծի իրականացման գործընթացը: