Իրանի խորհրդարանի պատգամավոր. Ամերիկան վաղ թե ուշ կվտարվի տարածաշրջանից
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ազիզին քննադատել է ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում և ընդգծել, որ դրա ավարտին շատ ժամանակ չի մնացել, և Վաշինգտոնը ստիպված կլինի դուրս գալ այն երկրներից, որտեղ տեղակայված են իր բազաները։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ազիզին սոցիալական ցանցերում ամերիկացի պաշտոնյաներին ուղղված իր ուղերձում գրել է. «Հեռու չէ այն օրը, երբ դուք կվտարվեք ոչ միայն տարածաշրջանից, այլև բոլոր այն երկրներից, որտեղ ներկայումս տեղակայված են ձեր ահաբեկչական բազաները»։ Նա հավելել է, որ այդ ժամանակ Ամերիկան ստիպված կլինի իր արտասահմանյան բազաների ռեսուրսներն ու ծախսերը ծախսել իր տարածքում անվտանգությունն ապահովելու վրա։