Հարևան երկրների նկատմամբ Իրանի քաղաքականությունը հիմնված է բարի դրացիության սկզբունքի վրա
Տարածաշրջանի և հարևան երկրների նկատմամբ Թեհրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանը չի ցանկանում տարածաշրջանի,մասնավորապես հարևան երկրների հետ հարաբերություններում լարվածություն տիրի»:
Երեքշաբթի փետրվարի 2-ի երեկոյան Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանին հանդես եկավ հեռուստատեսության ուղիղ եթերով: Նա խոսքն ուղղելով ժողովրդին ասաց.«Իրանի հետ որոշ հարևան երկրների վերաբերմունքը չի համապատասխանում երկու երկրների եղբայրության ու բարի դրացիության սկզբունքին և պատմական անցյալին»:«Եթե օրերից մի օր նրանք վերջ տան տարածաշրջանում լարվածություն հարուցելուն և ցանկանան հատուցել իրենց սխալի համար, Իրանի մեծ ժողովուրդն այնքան մեծահոգի է,որ թույլ կտա նրանք հատուցեն իրենց սխալի համար».հավելել է Ռոհանին:
Նշելով,որ Իրանը կտրուկ վերաբերմունք կցուցաբերի նրա՛նց նկատմամբ ,ովքեր կփորձեն հարվածել Իրանի շահերին , Ռոհանին հստակեցրել է.«Տարածաշրջանի երկրները պետք է իրենց շահերը նկատի ունենան, քանզի Իրանը տարածաշրջանում գերիշխանության չի ձգտում ,այլև ցանկանում է,որ տարածաշրջանը լինի հզոր ու պանծալի»:
ԻԻՀ-ը տարածաշրջանային ուժ է, և այս ուժը չի հակասում տարածաշրջանի հատկապես հարևան երկրների շահերին :Անդորր և անվտանգություն պարգևող Իրանի ուժը ծառայում է ապահով տարածաշրջանին: Իսլամական Իրանը ցանկանում է ,որ տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցեն կայուն միջավայրում ,որպեսզի այս շրջանակում նրանք հասնեն կայուն խաղաղության ու զարգացման:
Անապահովությունն ու լարվածությունը կանխում են երկրների ծաղկումը: Առճակատման քաղաքականությունը և նույնիսկ ուժային միջոցից օգտվելը կավերեն տարածաշրջանը, ինչի հավաստիքն են՝ Սիրիան ,Եմենը և Իրաքը: Եթե տարածաշրջանի երկրների միջև գործակցության քաղաքականություն որդեգրվեր այսօր այս երեք երկրները նման վիճակում չէին հայտնվի:
Տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան ,որ Իրանի հարավային հարևան երկիրն է, լարվածություն հարուցելու ուղղությամբ է ընթանում : Սիրիայում և Եմենում Սաուդյան Արաբիայի ավերիչ դերը , միայն բռնահարված ժողովրդի կոտորածի պատճառ է դարձել և ավերել է այդ երկու երկրներն ու անապահովություն է տարածել տարածաշրջանում: Սաուդյան Արաբիայի ղեկավար այրերի տեղաշարժերը նպատակ ունեն հարվածել տարածաշրջանի երկրների շահերին և լարվածություն առաջացնել:
Իրանի նկատմամբ՝ Սաուդյան Արաբիայի վարած թշնամական քաղաքականությունն այս շրջանակում է գնահատվում: Թեհրանում և Մաշհադում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական կենտրոնների վրա կասկածելի անձանց հարձակման պատճառաբանությամբ Իրանի հետ հարաբերությունները խզելու և լարվածություն հարուցելու քաղաքականության վրա պնդելով, Իրանի շահերին հարվածելու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունը, նշանակում է անտեսել բարի դրացիության ու հարևանության սկզբունքը և կրոնական ընդհանրությունները:
Չնայած Սաուդյան Արաբիային, Իրանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման նպատակով, ի ցուց է դրել իր հարավային հարևան երկրների նկատմամբ բարի դրացիության ու հարևանության սկզբունքը, և Սաուդյան Արաբիայի նկատմամբ համբերատարության ու բարեկամության քաղաքականություն է վարում:
Որպես տարածաշրջանի հզոր և պատասխանատվություն ընդունող երկիր՝ ԻԻՀ-ը իր շահերը ուրիշների , հատկապես հարևան երկրների հետ առճակատվելու և նրանց հարվածելու մեջ չի որոնում: ԻԻՀ-ը միշտ ձգտել է կառուցողական հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ ,ինչը կարող է երաշխավորել տարածաշրջանի կայուն խաղաղությունը և նպաստել երկրների զարգացմանն ու շենացմանը: