Ղալիբաֆ․ Իրանը պատրաստ է տարածաշրջանային համագործակցության՝ կայուն անվտանգություն ստեղծելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i249290-Ղալիբաֆ_Իրանը_պատրաստ_է_տարածաշրջանային_համագործակցության_կայուն_անվտանգություն_ստեղծելու_համար
Իրան իսլամական խորհրդարանի նախագահը, ընդգծելով տարածաշրջանային նոր կարգի ձևավորման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներն ավելի քան երբևէ գիտակցում են այն իրողությունը, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ներկայությունը ոչ միայն անվտանգություն չի ապահովում, այլև տարածաշրջանում անապահովության և վնասների շարունակականության պատճառն է։
(last modified 2026-08-22T13:26:02+00:00 )
Օգոստոս 22, 2026 16:55 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ Իրանը պատրաստ է տարածաշրջանային համագործակցության՝ կայուն անվտանգություն ստեղծելու համար

Իրան իսլամական խորհրդարանի նախագահը, ընդգծելով տարածաշրջանային նոր կարգի ձևավորման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներն ավելի քան երբևէ գիտակցում են այն իրողությունը, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ներկայությունը ոչ միայն անվտանգություն չի ապահովում, այլև տարածաշրջանում անապահովության և վնասների շարունակականության պատճառն է։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրաք կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է տարածաշրջանի երկրների համագործակցության և համերաշխության միջոցով ստեղծել ներտարածաշրջանային և կայուն անվտանգության մեխանիզմ։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Իրանը կարող է համագործակցել տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ։

Անդրադառնալով պատժամիջոցներին, Ղալիբաֆը նշել է, որ դրանք տարածաշրջանի երկրների վրա գործադրվող ընդհանուր ճնշում են, սակայն կարող են վերածվել տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորության։ Նա ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ արտաքին ճնշումներին դիմակայելու համար։