Իրանի և Կատարի արտգործնախարարները հանդիպել են
https://parstoday.ir/hy/news/iran-i249502-Իրանի_և_Կատարի_արտգործնախարարները_հանդիպել_են
Pars Today- Կատարի արտգործնախարարը հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային և երկկողմանի ամենակարևոր հարցերի շուրջ։
(last modified 2026-08-27T14:18:23+00:00 )
Օգոստոս 27, 2026 17:47 Asia/Tehran
  • Իրանի և Կատարի արտգործնախարարներ
    Իրանի և Կատարի արտգործնախարարներ

Pars Today- Կատարի արտգործնախարարը հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային և երկկողմանի ամենակարևոր հարցերի շուրջ։


 

Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է, որ Կատարի պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հինգշաբթի կեսօրին հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Այս հաղորդման համաձայն՝ Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային չորեքշաբթի օրը անդրադարձել էր այս այցին և այն դիտարկել էր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման նպատակով Իրան-Կատար շարունակական խորհրդակցությունների շրջանակներում, և հայտարարել է, որ Կատարի վարչապետը կքննարկի և մտքեր կփոխանակի իրանցի պաշտոնյաների հետ Կատարի միջնորդական ջանքերի և նախաձեռնությունների շարունակության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումների վերաբերյալ։