Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար․ Մենք փոխել ենք տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i249518-Իրանի_պաշտպանության_նախարարի_պաշտոնակատար_Մենք_փոխել_ենք_տարածաշրջանում_ուժերի_հարաբերակցությունը
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարն, անդրադառնալով տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությանը, հայտարարել է․ «Իրանը գործնականում ապացուցել է՝ «հարվածիր ու փախիր», ինչպես նաև՝ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների կողմից զորք ուղարկելու և ժողովուրդներին սպառնալու ժամանակն ավարտվել է»։
(last modified 2026-08-28T08:07:20+00:00 )
Օգոստոս 28, 2026 11:15 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար․ Մենք փոխել ենք տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարն, անդրադառնալով տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությանը, հայտարարել է․ «Իրանը գործնականում ապացուցել է՝ «հարվածիր ու փախիր», ինչպես նաև՝ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների կողմից զորք ուղարկելու և ժողովուրդներին սպառնալու ժամանակն ավարտվել է»։

Mehr գործակալության հաղորդմամբ՝ գեներալ Մաջիդ Էբն ալ-Ռեզան նշել է, որ Իրանը գործնականում փոխել է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և ցույց տվել, որ հեռվից հնչող սպառնալիքներն ու զորքերի տեղակայումը չեն կարող փոխել իրավիճակը մարտի դաշտում։

Անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների շահարկումներին, նա հավելել է․ «Ծիծաղելի մեդիա շոուն չի կարող փոխել իրականությունը մարտի դաշտում և հաղթող կողմին»։

Անդրադառնալով Իրանի պատմական անցյալին, նա ընդգծել է․ «Կարդացեք Իրանի հազարամյակների պատմությունը, որպեսզի հասկանաք, որ Իրանի ժողովրդի հետ պետք է խոսել հարգանքի լեզվով»։