Ղազվինի Բաղեստանը․ Իրանի հազարամյա ժառանգությունը, որը շարունակում է «շնչել»
Ղազվին քաղաքի մոտ 2 700 հեկտար տարածք զբաղեցնող Բաղեստան այգիների համակարգն ավելի քան հազար տարվա պատմություն ունեցող գյուղատնտեսական ժառանգություն է, որը մինչ օրս շարունակում է ծառայել որպես քաղաքի կանաչ գոտի և բնական ու մշակութային առանձնահատկություններից մեկը։
Հղում անելով Press TV-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ղազվին քաղաքի Բաղեստան այգիների համակարգը գրանցված է Իրանի ազգային ժառանգության ցանկում, իսկ 2023 թվականին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ճանաչվել է որպես համաշխարհային նշանակության գյուղատնտեսական ժառանգության կարևոր համակարգ։
Այս պատմական բնապատկերը գյուղատնտեսության ավանդական մեթոդները Ղազվինի կիսաչորային կլիմային հարմարեցնելու օրինակ է։ Այստեղի բուսածածկույթի կարևոր մասը կազմում են նուշի և պիստակի ծառերը, ինչպես նաև խաղողի, ծիրանի և ընկուզենու այգիները։
Բաղեստանը, բացի պատմական և գյուղատնտեսական արժեքից, կարևոր դեր ունի նաև քաղաքային միջավայրի պահպանության գործում՝ բնական վահանի պես պաշտպանելով քաղաքը փոշուց, հեղեղումներից և ուժեղ քամիներից։
Վերջին տասնամյակներին քաղաքաշինության ընդլայնման հետևանքով Բաղեստանի որոշ հատվածներ ոչնչացվել են, սակայն հազարավոր ֆերմերներ և սեփականատերեր շարունակում են մասնակցել այս կենդանի ժառանգության պահպանմանը։
Գարնանը ծաղկող նշենիները Բաղեստանը դարձնում են Ղազվինի ամենատպավորիչ բնական տեսարաններից մեկի։