Ռոհանու ներկայությամբ կայացավ տիեզերային ոլորտում Իրանի երեք կարևոր նվաճումների շնորհանդեսը
Իսլամական հեղափոխության այգաբացի երրորդ օրվա ընթացքում և Տիեզերային տեխնոլոգիայի ազգային օրվա հետ միաժամանակ ԻԻՀ նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ տիեզերային ոլորտում Իրանի երեք կարևոր նվաճումների շնորհանդեսը:
Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան ներկա գտվելով Ղեկավարաների նստաշրջանի դահլիճում մասնակցեց Բարեկամություն արբանյակի շնորհանդեսին:
ԻԻՀ նախագահը նաև Իրանի տիեզերային կազմակերպության Հեռազննման լաբորատորիայի, ինչպես նաև Իրանի տիեզերագիտական հետազոտությունների արբանյակի տեղեկությունների հավաքագրման ու վերլուծման կենտրոնի բացումը կատարեց:
Ռոհանին Տիեզերային տեխնոլոգիայի ազգային օրվա առիթով կատարած արտահայտություններում, ասաց. «Թիկունքում թողեցինք Համատեղ ակտի համապարփակ ծրագրի առաջին փուլն ու այսօր պիտի մեկնարկենք դրա երկրորդ բաժինը: Առաջին փուլն Իրանի ու 5+1 խմբի միջև Համատեղ ակտի համապարփակ ծրագիրն էր, իսկ երկրորդը՝ ազգային համատեղ ակտի համապարփակ ծրագիրն է լինելու»:
«Բոլոր ճնշումները դրա համար էին, որ մեր ժողովուրդը հանձնվի գերպետությունների դիմաց ու Իրանի ժողովրդի ցուցաբերած ամբողջ դիմադրությունը նրա համար էր, որ հայտարարի, թե մենք շարունակում ենք մեր ուղին: Հանդուրժում ենք ճնշումները, սակայն գլուխ չենք խոնարհում ու չենք հանձնվում : Սա է մեր ժողովրդի կարգախոսն ու որդեգրած ընթացքը»,-ասաց ԻԻՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով շրջփակումների շրջանում կառավարության հանդեպ ժողովրդի ցուցաբերած հովանավորության կապակցությամբ: