Ղալիբաֆ․ Արևմտյան Ասիայում նոր կարգը պետք է ձևավորեն տարածաշրջանի երկրները
Ընդգծելով տարածաշրջանի երկրների դերը Արևմտյան Ասիայում ծավալվող զարգացումներում՝ Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ «պատերազմ կամ բանակցություն» երկընտրանքը կեղծ է․ նա պնդեց, որ Իրանը պետք է օգտագործի դիվանագիտական ուղիները՝ իր ձեռքբերումներն ամրապնդելու և միաժամանակ պաշտպանական կարողությունները պահպանելու համար։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշելով, որ Իրանը պետք է պատեհ պահին բանակցություններ վարի՝ դրսևորելով վստահություն և ողջախոհություն՝ հավելելոց. «Իրանն արդեն իսկ միջնորդների միջոցով փոխանցել է իր ուղերձներն ու պայմանները մյուս կողմին»։
Նա ընդգծեց, որ քանի դեռ չեն ճանաչվել Իրանի իրավունքները և չեն կատարվել ԱՄՆ-ի պարտավորությունները, բանակցությունների նախկին ընթացքին վերադառնալու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար հիմքեր չեն լինի։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ղալիբաֆը հայտարարեց, որ Արևմտյան Ասիայում ամերիկյան հին կարգը փլուզվել է, և տարածաշրջանի երկրները պետք է դերակատարում ունենան նոր կարգի ձևավորման գործում։
Խորհրդարանի նախագահը, որ իսլամական երկրները կարող են որոշել տարածաշրջանի ապագա ուղին՝ հենվելով իրենց ժողովուրդների կամքի, ողջամտության և սեփական կարողությունների վրա։
Ըստ Ղալիբաֆի՝ պաշտպանական կարողությունների և դիվանագիտության համադրումը կարող է նպաստել զսպման ներուժի ամրապնդմանը և Արևմտյան Ասիայի ապագայի կերտման գործում տարածաշրջանային երկրների դերի բարձրացմանը։