Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
https://parstoday.ir/hy/news/iran-i250640-Գեներալ_Շեքարչի_Իրանը_կշարունակի_հետապնդել_Թրամփին_և_Նեթանյահուին_պատերազմից_հետո
Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ` Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի պատժմանը նույնիսկ ներկայիս պատերազմի ավարտից հետո։
(last modified 2026-09-27T14:29:45+00:00 )
Սեպտեմբեր 27, 2026 17:46 Asia/Tehran
  • Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո

Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ` Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի պատժմանը նույնիսկ ներկայիս պատերազմի ավարտից հետո։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գեներալ Աբոլֆազլ Շեքարչին շաբաթ երեկոյան հատուկ լրատվական հարցազրույցում,   հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է Իրանի վերահսկողության տակ։  Ըստ նրա, ոչ մի նավ չի կարող հույս դնել անվտանգ անցման վրա առանց Թեհրանի հետ համաձայնեցման։

Գեներալը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Վաշինգտոնի ցանկացած միջամտություն նեղուցում ստեղծված իրավիճակին կհանդիպի ուժային պատասխանի։ Նա հայտարարել է, որ Իրանի կողմից սահմանված երթուղիներից դուրս անցնել փորձող նավը անվտանգ չի լինի։

Շեքարչին նաև կոչ է արել ամերիկյան զորքերին լքել Արևմտյան Ասիան՝ հայտարարելով, որ նրանց անվտանգության այլ ճանապարհ չկա։   Նա հայտարարել է, որ որքան շուտ ԱՄՆ-ն դուրս բերի իր ուժերը տարածաշրջանից, այնքան քիչ կլինեն նրանց կորուստները։

Հարցազրույցի մի  մասը գեներալը նվիրել է իրանական զինված ուժերի զարգացման թեմային։ Նա հայտարարել է, որ 1980–1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմից հետո Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ անցնելով մարտական գործողությունների վարման հիմնականում ավանդական մեթոդներից դեպի ասիմետրիկ պատերազմ։

Այդպիսի մոտեցումը, ըստ նրա, ենթադրում է համեմատաբար էժան և պարզ, բայց արդյունավետ միջոցների կիրառում հակառակորդի թանկարժեք ծանր սպառազինության դեմ։

Շեքարչին նշել է, որ իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում Իրանը զգում էր նույնիսկ վիրավոր զինծառայողների բուժման համար նախատեսված հիմնական բժշկական միջոցների պակաս, մինչդեռ հետագայում կարողացավ ստեղծել ժամանակակից սպառազինության սեփական արտադրություն։

Գեներալի հավաստմամբ, այսօր իրանական զինված ուժերը զգալիորեն ավելի հզոր են, քան նախորդ պատերազմների սկզբում։ Նա հայտարարել է, որ իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը դարձել են ավելի կատարելագործված, իսկ երկիրն ունի նոր ռազմական տեխնոլոգիաներ, որոնք կարող են «անակնկալ» դառնալ հերթական ագրեսիայի դեպքում։

Նա ընդգծեց. «Շահիդ Թեհրանի Մողադամի կողմից արտադրված հրթիռները թշնամուն ծնկի բերեցին։ Շահիդ գեներալ Հասան Թեհրանի Մողադամը կարողացավ Իրանին հասցնել հրթիռային ոլորտում լիակատար ինքնաբավության:  Եթե ​​թշնամին մի փոքր խելք ունենար, չէր հարձակվի Իրանի վրա»։

Շեքարչին նաև հայտարարել է, որ Իրանը չի հարձակվել հարևան իսլամական պետությունների ինքնիշխանության վրա, այլ հարվածներ է հասցրել նրանց տարածքում գտնվող ամերիկյան օբյեկտներին և շահերին։ Նա կոչ է արել տարածաշրջանի երկրներին վերանայել իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնից կախվածությունը չի բխում նրանց շահերից։

Խոսելով Թրամփի և Նեթանյահուի մասին՝ գեներալը հայտարարել է, որ Իրանը կշարունակի հետապնդել նրանց նաև պատերազմի ավարտից հետո։ Ըստ նրա, խոսքը վերաբերում է Իրանի գերագույն առաջնորդի և իրանցի ժողովրդի սպանությունների համար պատիժին։