Ղալիբաֆ․ ռազմական ձախողումից հետո թշնամին փորձումէ ապակայունացնել երկիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i251006-Ղալիբաֆ_ռազմական_ձախողումից_հետո_թշնամին_փորձումէ_ապակայունացնել_երկիրը
Իրանի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով ռազմական ճանապարհով Իրանին վնաս հասցնելու ԱՄՆ-ի ձախողմանը, հայտարարել է, որ թշնամին այժմ իր ճնշումը կենտրոնացրել է տնտեսական ոլորտի, ինչպես նաև երկրի ներսում անկայունություն ստեղծելու և բռնության գործողություններ իրականացնելու վրա։
(last modified 2026-10-07T13:20:51+00:00 )
Հոկտեմբեր 07, 2026 16:50 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ ռազմական ձախողումից հետո թշնամին փորձումէ  ապակայունացնել երկիրը

Իրանի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով ռազմական ճանապարհով Իրանին վնաս հասցնելու ԱՄՆ-ի ձախողմանը, հայտարարել է, որ թշնամին այժմ իր ճնշումը կենտրոնացրել է տնտեսական ոլորտի, ինչպես նաև երկրի ներսում անկայունություն ստեղծելու և բռնության գործողություններ իրականացնելու վրա։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ոստիկանական ուժերի հրամանատարի և հրամանատարական շտաբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Aմերիկացիները 40-օրյա պատերազմի ընթացքում հասկացել են, որ ռազմական գործողությունների միջոցով չեն կարող վնաս հասցնել Իրանին, և հենց դա է հանգեցրել զսպման ձևավորմանը»։
Նրա խոսքով՝ այդ պատճառով թշնամու ծրագրերը կենտրոնացել են տնտեսական ճնշման և երկրի ներքին անվտանգության խաթարման վրա։ Նման պայմաններում առաջնահերթ պետք է լինեն տնտեսական դիմակայունության բարձրացումն ու ներքին անվտանգության ապահովումը։
Անդրադառնալով ոստիկանական ուժերի ծանր պատասխանատվությանը, Ղալիբաֆը նշել է, որ ոստիկանության ծառայողները պատերազմի և խաղաղության պայմաններում շուրջօրյա կատարում են իրենց պարտականություններն ու իրականացնում գործողություններ, և նրանց աջակցությունը պետք է հետևողականորեն ապահովվի։