Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը
Հոկտեմբեր 08, 2026 19:39 Asia/Tehran
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամադ Մոխբերը։
«Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», - նշել է Մոխբերը, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։
Նա հավելել է, որ Թեհրանը «փոխում է իր ռազմավարությունը՝ համապատասխան հակառակորդի ռազմավարության փոփոխությանը»։
Ինչպես նշել է Մոխբերը, Իրանի գործողությունները կարող են լինել զանազան, բայց Իսլամական Հանրապետության ղեկավարությունն անում է այն ամենն, ինչը համապատասխանում է պետության լավագույն շահերին:
Պիտակ