Արաղչի․ Նեթանյահուն իր գոյատևումը կապել է ամերիկացիների կյանքի և շահերի հետ
Անդրադառնալով ԱՄՆ որոշ սենատորների հակապատերազմական դիրքորոշումներին՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ նրանք ևս փորձում են ելք գտնել աղետալի ձախողումների ճահճից․ իրավիճակ, որը, ըստ նրա, անքակտելիորեն կապված է Բենյամին Նեթանյահուի՝ ամերիկացիների կյանքի և շահերի հաշվին սեփական դիրքերը փրկելու փորձի հետ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Սեյեդ Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ նշել է․ «Նեթանյահուն հետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործ է, ում ձեռքերը ներկված են արաբների, ամերիկացիների և իրանցիների արյամբ․ արդարադատությունից խուսափելու ձգտման մեջ նա ոչ մի արժեք չի վերագրում սեփական ժողովրդին»։
Նմանեցնելով Նեթանյահուին սնանկացած մոլեխաղացողի՝ Արաղչին հավելեց, որ նա հուսահատորեն փորձում է փրկվել՝ զոհաբերելով ամերիկյան կյանքերն ու ռեսուրսները։ Իրանի արտգործնախարարն ընդգծեց, որ նույնիսկ ԱՄՆ սենատորներն են ելք փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։