Ռոհանին կարևորել է Իրանի զարգացման ընթացքը արագացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i2884-Ռոհանին_կարևորել_է_Իրանի_զարգացման_ընթացքը_արագացնելու_անհրաժեշտությունը
Իրանի զարգացման ընթացքը արագացնելու համար Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհրաժեշտ է համարել երկրում գործող տարբեր կառույցների և եռյակ իշխանությունների միջև ներդաշնակ գործունեությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 15:25 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրանի զարգացման ընթացքը արագացնելու անհրաժեշտությունը

Իրանի զարգացման ընթացքը արագացնելու համար Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհրաժեշտ է համարել երկրում գործող տարբեր կառույցների և եռյակ իշխանությունների միջև ներդաշնակ գործունեությունը:

Շաբաթ փետրվարի 6-ին, Մաշհադ քաղաքում երկաթգծային, արդյունաբերական, առողջապահական և շինարարական նախագծերի միաժամանակ շահագործման հանձնելու հանդիսությանը ունեցած ելույթում ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ներկա դրությամբ տարբեր երկրներ և արտասահմանում բնակվող իրանցիները ցանկանում են գործունեություն ծավալել Իրանում»:

Նախագահ Ռոհանին շեշտել է.«Հարևան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու համար Իրանի բոլոր երկաթգծերը պիտի միացվեն հիմնական նավահանգիստներին ու սահմանային գոտիներին»:

Ռոհանին հստակեցրել է.«ԻԻՀ-ի երկաթուղին ապագայում միացվելու է Իրաքի Բասրա քաղաքին և Ադրբեջանին»: