Ռոհանին փայլուն ապագա է ուրվագծել Իրանի տնտեսության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i3325-Ռոհանին_փայլուն_ապագա_է_ուրվագծել_Իրանի_տնտեսության_համար
ԻԻՀ նախագահը 11-րդ կառավարության հիմքը համարել է՝ տնտեսությունը ժողովրդին հանձնելը և երկրում տնտեսական բարգավաճման ու բարօրության նպատակով մասնավոր բաժնի հովանավորությունը: Նա փայլուն ապագա է ուրվագծել երկրի տնտեսության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 14:20 Asia/Tehran
  • Ռոհանին փայլուն ապագա է ուրվագծել Իրանի տնտեսության համար

ԻԻՀ նախագահը 11-րդ կառավարության հիմքը համարել է՝ տնտեսությունը ժողովրդին հանձնելը և երկրում տնտեսական բարգավաճման ու բարօրության նպատակով մասնավոր բաժնի հովանավորությունը: Նա փայլուն ապագա է ուրվագծել երկրի տնտեսության համար:

Երեքշաբթի փետրվարի 9-ին, Իրանի նահանգներ կատարած այցերի արդյունքում ընդունված 138 նախագծերի շահագործման հանձնելու առիթով կայացած միջոցառման ժամանակ, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին անդրադառնալով միջուկային համաձայնությանը և նրա ձեռքբերումներին ասել է.-« Իրանի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ գերտերությունների հետ միջազգային համաձայնություն է կայանում և այնպիսի մեծ հաջողություն է արձանագրվել, որ մի երկիր մինչ այժմ աշխարհում չի կարողացել և չի էլ կարող ասել, որ Իրանն այս գործարքում տուժել է»:

Իրանի գործադիր իշխանության ղեկավարն Համատեղ քայլերի համապարփակ համաձայնությունը միջազգային մի հաջողություն է համարել բոլորի համար և ընդգծել է, որ Իրանի հարաբերություններն աշխարհի հետ կլինի «հաղթանակ-հաղթանակ» ձևաչափի հիման վրա»:

Նախագահ Ռոհանին հավելել -«Այն պայմանագիրն է կայուն, որը հաղթանակ-հաղթանակ, այսինքն տրամաբանության ու արդարության և ժողովրդի իրավունքների իրականացման հիման վրա լինի»: