Դադարեցվել է Իրանից Թուրքիա գազի արտահանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i40216-Դադարեցվել_է_Իրանից_Թուրքիա_գազի_արտահանումը
ԻԻՀ ՆԳ նախարարության սահմանային հարցերով գերատեսուչը տեղեկացրեց Իրանից Թուրքիա գազատար խողովակագծի պայթեցման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 09:10 Asia/Tehran
  • Դադարեցվել է Իրանից Թուրքիա գազի արտահանումը

ԻԻՀ ՆԳ նախարարության սահմանային հարցերով գերատեսուչը տեղեկացրեց Իրանից Թուրքիա գազատար խողովակագծի պայթեցման մասին:

Իրանի ՆԳ նախարարության սահմանային հարցերով գերատեսուչ Մաջիդ Աղաբաբային «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց. «Թուրքիայի տարածքում Իրան-Թուրքիա գազատար խողովակագծի պայթեցման պատճառով ժամանակավոր կերպով դադարեցվել է ԻԻՀ-ից Թուրքիա գազի արտահանումը:

«Հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ի գիշերը Իրանից Թուրքիա գազ փոխադրող գազատար խողովակագիծը Իրանի Բազորգան սահմանակետից 12կմ հեռավորության վրա գտնվող հատվածում պայթեցվել է այդ երկրի կառավարության հետ բախվող ուժերի միջոցով»,-հավելեց Աղաբաբային: