Ռոհանի. Աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն Իրանի քաղաքականությունն է
ԻԻՀ նախագահը նշել է, որ աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն Իրանի զարգացման հեռանկարներից է:
Չորեքշաբթի օրը Ալբորզ նահանգի հոգևորականների ու անձնուրացների հետ հանդիպման ժամանակ, Ռոհանին նշել է. «Աշխարհի հետ համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները պետք է լինեն կառուցողական: Իրանը տնտեսական աճ արձանագրելու համար պետք է փորձի գրավել արտաքին ներդրումներ»:
Հասան Ռոհանին ընդգծել է Իրանի նավթի ու գազի բաժնում ներդրման և հարևանների հետ նավթային համատեղ պաշարների առավել լավ շահագործման անհրաժեշտությունը: «Իրաքի հետ համատեղ նավթային պաշարներից Իրանի արտահանումը օրական 45 հազար բարելից բարձրացել է շուրջ 300 հազար բարելի». ասել է նա:
Աանդրադառնալով ինքնաթիռ արտադրող «Էյրբաս» ընկերության հետ Իրանի պայմանագրին, նախագահ Ռոհանին ասել է . «Այս ընկերության հետ Իրանի համագործակցության պայմանն «Էյրբաս»-ի համար պահեստամասերի արտադրությունն էր և Իրանի հետազոտական ու համալսարանական կենտրոնները պիտի իրագործեն այս նպատակը»:
Ալբորզ նահանգի զարգացման ու ներդրման նիստում ունեցած ելույթում Ռոհանին նշել է, որ Համատեղ ակտի ծրագրիրը հնարավոր չէ չեղարկել:
«Միջուկային համաձայնության կայացումից հետո պարզ դարձավ, որ Իրանի կողմից ատոմային ռումբ արտադրելու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հայտարարություններին անհիմն էին »,-հայտարարել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարը:
ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը նահանգային ուղևորությունների վերջին փուլում այցելել է Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզ նահանգի կենտրոն` Քարաջ :