Ռոհանի. Նահատակների արյան պաշտպանությունը համընդհանուր պարտականություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i43360-Ռոհանի._Նահատակների_արյան_պաշտպանությունը_համընդհանուր_պարտականություն_է
Մեծարելով Սրբազան պաշտպանության շրջանի հրամանատարներից, իսլամական հեղափոխության բանակի ավագ խորհրդականներից ու սրբավայրերի պաշտպաններից պահակազորային գեներալ նահատակ Հոսեյն Համադանիի անձնազոհությունը, ԻԻՀ նախագահն ասել է. «Նահատակների արյան պաշտպանությունը համընդհանուր պարտականություն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 04:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Նահատակների արյան պաշտպանությունը համընդհանուր պարտականություն է

Մեծարելով Սրբազան պաշտպանության շրջանի հրամանատարներից, իսլամական հեղափոխության բանակի ավագ խորհրդականներից ու սրբավայրերի պաշտպաններից պահակազորային գեներալ նահատակ Հոսեյն Համադանիի անձնազոհությունը, ԻԻՀ նախագահն ասել է. «Նահատակների արյան պաշտպանությունը համընդհանուր պարտականություն է»:

Շաբաթ օրը, Էմամ Հոսեյնի Արբայիի նախօրեին, Հասան Ռոհանին այցելել է նահատակ Հոսեյն Համադանիի հարազատներին:  «Իրանի այսօրվա անկախությունն ու հարգանքը ձեռք է բերվել  նահատակների  անձնվիրության շնորհիվ». ասել է նա:

«Մեր ռազմիկների դիմադրությունը, վճռակամությունն ու անձնազոհությունը փառք ու պատիվ   բերեցին երկրին: Նման անձիքն մշտապես եղել և մնում են երկրի անվտանգության երաշխիքը»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:

Նահատակ  Ամար Բահմանիի հարազատների հետ հանդիպման ժամանակ Ռոհանին ասել է. «Երիտասարդների  անձնազոհ ու ազատատենչ ոգին ու նրանց դիմադրությունը փառք ու պատիվ են բերել Իրանին»: