Իրանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի քայլը
Նոյեմբերի 22-ին, ԻԻՀ խորհրդարանի դռնբաց նիստում, պատգամավորները դատապարտել են վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Իրանի դեմ շրջափակումների ժամկետը 10 տարով երկարաձգելու քայլը: Պատգամավորները կառավարությունից պահանջել են «Համատեղ քայլերի ծրագրի» հիմամբ դիմել հակադարձ քայլերի:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսլամական խորհրդարանի պատգամավորների հաղորդագրության մեջ կարևորվել է միջուկային խաաղանպատակ արդյունաբերության ոլորտում ձեռքբերումների ու ազգային արժանապատվության պաշտպանման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի անհավատարմությանը և այդ երկրի ներկայացուցիչների պալատում Իրանի դեմ շրջափակումների ժամկետի երկարաձգմանը, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխտնօրեն Քամալ Դեհղանի Ֆիրուզաբադին նշել է, որ պատգամավորները ԱՄՆ-ի անհավատարմության վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցման են հանձնել խորհրդարանի տնօրենների խորհրդին:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո այդ երկրի ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ շրջափակումների օրենքը երկրաձգել է 10 տարով ու վավերացրել է Թեհրանին Բոինգ տեսակի ինքնաթիռների վաճառքն արգելող օրենք: