Լարիջանի. Աշխարհազորայիններն իսլամական հեղափոխության գաղափարների պաշտպաններն են
https://parstoday.ir/hy/news/iran-i43777-Լարիջանի._Աշխարհազորայիններն_իսլամական_հեղափոխության_գաղափարների_պաշտպաններն_են
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Աշխարհազորայիններն իրենց արիությամբ և տարբեր ասպարեզներում ներկայությամբ մշտապես պայքարել են իսլամական հեղափոխության գաղափարների պաշտպանութան համար»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 07:46 Asia/Tehran
  • Լարիջանի. Աշխարհազորայիններն իսլամական հեղափոխության գաղափարների պաշտպաններն են

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Աշխարհազորայիններն իրենց արիությամբ և տարբեր ասպարեզներում ներկայությամբ մշտապես պայքարել են իսլամական հեղափոխության գաղափարների պաշտպանութան համար»:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, խորհրդարանի դռնբաց նիստում շնորհավորելով Աշխարհազորի շաբաթվա կապակցությամբ  Ալի Լարիջանին ասել է «Աշխարհազորը կարևոր կառույց է և ազգային պաշտպանության հզոր խրամատը»:

«Իսլամ աշխարհն այսօր շատ է հեռացել իսլամի մեծահարգ մարգարեի ժամանակաշրջանի մուսուլմանի իրական պատկերից»,-նշել է իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծելով, որ վահաբական հոսանքն անտեսումէ  իսլամի գաղափարախոսութունը:

Իրանում նոյեմբերի 19-ից 26-ը նշվում է Աշխարհազորի շաբաթը:

Աշխարհազորը ժողովրդային կառույց է, որն ակտիվ աշխատանք է տանում շինարարական, մշակութային, հասարակական, պաշտպանական ու ռազմական   բնագավառներում: