ԻԻՀ առաջնորդը քննադատել է հակաիրանական շրջափակումների երկարաձգումը
https://parstoday.ir/hy/news/iran-i43840-ԻԻՀ_առաջնորդը_քննադատել_է_հակաիրանական_շրջափակումների_երկարաձգումը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ընդգծմամբ, Իրանի դեմ շրջափակումների 10 տարով երկարաձգումը համարվում է Համատեղ քայլերի ծրագրի խախտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 13:48 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը քննադատել է հակաիրանական շրջափակումների երկարաձգումը

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ընդգծմամբ, Իրանի դեմ շրջափակումների 10 տարով երկարաձգումը համարվում է Համատեղ քայլերի ծրագրի խախտում:

Նոյեմբերի 23-ին , Աշխարհազորային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Իրանի դեմ շրջափակումների 10 տարով երկարաձգմանը: «ԱՄՆ ներկա կառավարությունը միջուկային համաձայնության հարցում բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, որոնցից մեկը շրջափակումների երկարաձգումն է». ասել է նա:

«Շրջափակումների երկարաձգումը նշանակում է Համատեղ քայլերի ծրագրի խախտում : Նրանք պետք է իմանան, որ Իրանի իսլամական հանրապետությունը հակադարձելու է  այդ որոշմանը».-ասել է մեծարգո  առաջնորդը:

«Միջուկային համաձայնությունը չպետք է դառնա Իրանի ժողովրդին ճնշելու միջոց».-ասել է նա:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդի խոսքերով.-«Իրանն ապավինում է  իր ժողովրդին և չի վախենում որևէ երկրից»:

Այաթոլլահ Խամենեին ասել է .«Իրանի Աշխարհազորային ուժերը կարող են օրինակ ծառայել տարածաշրջանի որոշ երկրների համար: Սակայն թշնամին նպատակ ունի պառակտում առաջացնել Իրանի ժողովրդի մեջ, ինչի համար բազմիցս զգուշացվել է»: