ԻԻՀ նախագահի ուղերձն Իրաքում Էմամ Հոսեյնի մի խումբ ուխտավորների նահատակության կապակցությամբ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի ուղերձում դատապարտելով հինգշաբթի օրը Իրաքի Բաբել նահանգի Հելե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունն, ընդգծել է. «Թշնամին չհանդուրժեց Էմամ Հոսեյնի Արբայինի արարողության շքեղ կազմակերպումը»:
«Էմամ Հոսեյնի մի խումբ ուխտավորների, այդ թվում որոշ թվով իրանցիների նահատակության ու վիրավորվելու պատճառ դարձած Իրաքի Հելե քաղաքի ահաբեկչական գործողությունը մեծ վիշտ է պատճառել բոլոր մուսուլմաններին ու հատկապես շիաներին»,-ընդգծված է ուղերձում:
Ուղերձում ԻԻՀ նախագահն Իրաքի կառավարությանը կոչ է արել խստագույնս պատժել ոճրագործության հեղինակներին և հայտնել է Իրանի պատրաստակամությունը` տուժածներին օժանդակելու հարցում:
«Իրանի կառավարությունը շարունակում է հաստատակամ մնալ ահաբեկչության դեմ պայքարում և մենք վստահ ենք, որ Իրաքի ժողովուրդը շատ շուտով վերջնական հաղթանակ կտանի ահաբեկիչների դեմ». ասել է Հասան Ռոհանին:
Հինգշաբթի օրը Բաղդադի հարավում գտնվող Բաբել նահանգի Ալ-Հելե քաղաքի «Ալ-Շումլի» տարածքում գտնվող մի բենզալցակայանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով նահատակվեցին 80 ուխտավորներ և ավելի քան 20 ուրիշներ վիրավորվեցին:
Պայթյունի հետևանքով նահատակվածներից առնվազն 40-ն իրանցիներ են:
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: