Ռոհանի.«Իրան-Թուրքիա հարաբերությունները կծառայեն տարածաշրջանի կայունությանը»
Նոյեմբերի 26-ին, Թեհրանում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Տարածաշրջանի ներկա պայմաններում երկու երկրի համագործակցությունը կծառայի տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը և կնպաստի խնդիրների կարգավորմանը»:
Ռոհանին հավելել է.«Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ժողովրդավարության սկզբունքով ու արդար ընտրությունների միջոցով այդ երկրներում իշխանություն ձևավորելը, ամնեղ քաղաքացիների սպանության ու ենթակառույցների ոչնչացման կասեցումը և փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը այն կարևոր քայլերն են, որ պիտի արվեն տարածաշրջանում»:
« Իրանն ու Թուրքիան պետք է ջանքեր գործադրեն` երկու երկրների միջև առևտրափոխանակումների ծավալն ավելացնելու համար». ասել է ԻԻՀ նախագահը:
Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը կառուցողական դերակատարություն ունի տարածաշրջանի խաղաղության պահպանման հարցում ու ահաբեկիչների դեմ պայքարում»:
Նշելով, որ Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը, Չավուշօղլուն հավելել է.«Պետք է անել ամեն ինչ` Սիրիայում հրադադար հաստատելու, այդ երկրի ազգային միասնությունը պահպանելու և ահաբեկիչների դեմ պայքարելու համար»: