Շարունակվում են Պաղեստինի ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի ոճրագործությունները
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության տեղակալ Ղոլամհոսեյն Դեհղանին չորեքշաբթի օրը Պաղեստինի հարցով Գլխավոր ասամբլեայի նիստում ասել է. «Սիոնիստական ռեժիմն անտեսում է պաղեստինցիների նկատմամբ կիրառվող իր քաղաքականությունը դադարեցնելու միջազգային հանրության կոչերը»:
«Սինոիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերն, այդ թվում տների ավերումը, խաղաղ քաղաքացիների պարտադիր տեղահանությունը, քաղաքացիների, այդ թվում երեխաների անօրինական ձերբակալություններն ու ազատազրկումը, իսրայելական քաղաքավանների բնակիչների կողմից կիրառվող բռնությունները և ի վերջո «Ալ-Աղսա» մզկիթի դեմ հարձակումները շարունակվում են»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տեղակալը:
Դեհղանին քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ասելով. «Չնայած Սիոնիստական ռեժիմի քաղաքականություններն ու քայլերն անօրինական լինելու շուրջ համաշխարհային համաձայնության, Անվտանգության խորհուրդը հաշմանդամի կարգավիճակում է և չի կարողացել կատարել իր պարտականությունները»:
«Իրանը շարունակում է աջակցել պաղեստինցիներին` Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան անկախ երկիր ստեղծելու ուղղությամբ»,-հավելել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տեղակալն ընդգծելով Պաղեստինի բռնահարված ժողովրդի հանդեպ Իրանի կառավարության ու ժողովրդի լիարժեք հովանավորությունը: