Արաբական Միացյալ Էմիրությունների հակաիրանական հայտարարությունները
Իրանի Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ղասեմ Ջասեմին ասել է.-« Արաբական Միացյալ Էմիրությունների հակաիրանական հայտարարություններն անհիմն են և հնչում են Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները կոծկելու նպատակով»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հակադարձելով Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարությանը, Ղասեմ Ջասեմին ասել է.-«Նման հայտարարությունները երբեք չեն կարող հանրային կարծիքը շեղել՝ Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործություններից»:
Ղասեմին հստակեցրել է.-«Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից հրահրված պատերազմից ի վեր Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները 33 միլիարդ դոլարի սպառազինություն են գնել ԱՄՆ-ից»:
«ԱՄՆ-ը փորձում է մի կողմից տարածաշրջանում պատերազմ հրահրելով սպառազինություն վաճառել տարածաշրջանի երկրներին, իսկ մյուս կողմից միջնորդի դերում հանդես գալ՝ Միջին Արևելքի տարածաշրջանի ճգնաժամերը կարգավորելու համար»:
Չորեքշաբթի օրը, Արաբական Միացյալ Էմիրությունները ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին հղած նամակով Իրանին մեղադրել է Եմենին սպառազինության տրամադրելու մեջ: