Իրանի ԱԳ նախարար. Շրջափակումների երկարաձգումը վկայում է, որ ԱՄՆ-ն հեղինակազրկվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i45097-Իրանի_ԱԳ_նախարար._Շրջափակումների_երկարաձգումը_վկայում_է_որ_ԱՄՆ_ն_հեղինակազրկվել_է
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկարաձգումը միջազգային հանրության տեսակետից ԱՄՆ-ի կառավարության հեղինակազրկման ապացույցն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 07:47 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Շրջափակումների երկարաձգումը վկայում է, որ ԱՄՆ-ն հեղինակազրկվել է

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկարաձգումը միջազգային հանրության տեսակետից ԱՄՆ-ի կառավարության հեղինակազրկման ապացույցն է»:

Շաբաթ օրը, Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում լրագրողների հետ ճեպազրույցում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ն Համատեղ ակտի ծրագրով ստանձնած պարտավորություններին հակառակ է շարժվում»:

« ԱՄՆ-ի Կոնգրեսի հակաիրանական որոշումը նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրվելու դեպքում չի կարող գործադրման հանձնվել»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին նշել է. «Շրջափակումները երկարաձգելու  Սենատի  որոշումը գործնականում համարվում է Համատեղ ակտի  ծրագրի ոտնահարում»:

«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի որոշման  կապակցությամբ Իրանի պատասխան քայլը կհայտարարվի ժամանակին` Իրանի բարձրաստիճան պատասխանատուների վերջնական որոշումից հետո»,-հայտարարել է Սալեհին:

ԱՄՆ-ի Սենատը հինգաբթի օրը ձայների մեծամասնությամբ և առանց դեմ ձայների, ևս 10 տարով երկարարաձգեց Իրանի դեմ շրջափակումները:

Անցած ամիս ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել այդ շրջափակումների երկարաձգմանը: Իրանի դեմ շրջափակումների օրենքը պետք է ստորագրվի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հատարարել են, որ ԻԻԻՀ պետք է դիմիպատասխան քայլերի: