Կոնգրեսի որոշումը ոտնահարում է Համատեղ ակտի ծրագիրը. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i45253-Կոնգրեսի_որոշումը_ոտնահարում_է_Համատեղ_ակտի_ծրագիրը._Ռոհանի
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանը թույլ չի տա ոտնահարել Համատեղ ակտի ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 08:10 Asia/Tehran
  •  Կոնգրեսի որոշումը ոտնահարում է Համատեղ ակտի  ծրագիրը. Ռոհանի

ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանը թույլ չի տա ոտնահարել Համատեղ ակտի ծրագիրը:

Հասան Ռոհանին Իսլամական խորհրդարանում ունեցած ելույթում ընդգծել է. «ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումը ոտնահարում է Համատեղ ակտի  ծրագիրը և Իրանը ձեռնարկելու է պատասխան քայլեր »:

«Իրանը միջազգային համագործակցության ընդլայնումը համարում է իր իրավունքը և այս կապակցությամբ որևէ երկրից թույլտվություն չի հարցնելու»,-ընդգծել է Ռոհանին:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կոնգրեսում Դամաթոյի շրջափակումների վավերացմանը, Ռոհանին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցների համաձայն, Իրանը հարգել է Համատեղ ակտի   ծրագրով ստանձնած իր պարտավորությունները: Համատեղ ակտի  ծրագիրը միջազգային փաստաթուղթ է, որն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատումը:

«Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրման ընթացքը վերահսկող խումբը ընթացիկ շաբաթ ազգային անվտանգության խորհրդի որոշումների և Իրանի խորհրդարանի վավերացրած օրենքի շրջագծում անհրաժեշտ որոշումներ կընդունի և այդ մասին տեղյակ կպահի ժողովրդին»,-հայտարարելէ Ռոհանին: