Զարիֆ.«Իրանը կշարունակի աջակցել Աֆղանստանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i45310-Զարիֆ._Իրանը_կշարունակի_աջակցել_Աֆղանստանին
Կիրակի օր Հնդկաստանի Ամիցար քաղաքում կայացած «Ասիայի սիրտը, Ստամբուլի գործընթացը» անվամբ համաժողովում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Հինգ տարի առաջ մեկնարկեց Աֆղանստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացը, որի նպատակն էր օգնել զարգացմանը և կայունություն ու խաղաղություն հաստատել այդ երկրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 12:29 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը կշարունակի աջակցել Աֆղանստանին»

Կիրակի օր Հնդկաստանի Ամիցար քաղաքում կայացած «Ասիայի սիրտը, Ստամբուլի գործընթացը» անվամբ համաժողովում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Հինգ տարի առաջ մեկնարկեց Աֆղանստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացը, որի նպատակն էր օգնել զարգացմանը և կայունություն ու խաղաղություն հաստատել այդ երկրում»:

Անդրադառնալով Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից իրականացվող գործողություններին Զարիֆն ընդգծել է.-«Իրանը հուսով է, որ տարածաշրջանի երկրների և Աֆղանստանի կառավարության օգնությամբ հնարավոր կլինի կայուն խաղաղություն հաստատել այդ երկրում»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.-«Չաբահար նավահանգստի զարգացման կապակցությամբ Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև ստորագրված համաձայնագիրը Աֆղանստանին  հնարավորություն է ընձեռնում հասանելիություն ունենալ  ծովային ճանապարհներին և  կարող է օգնել այդ երկրի տնտեսական զարգացմանը»: 

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն աֆղանցի էմիգրանտներին օգնելու կապակցությամբ ասել է.-«Վերջին 37 տարիների ընթացքում Իրանը ապաստան է տվել 3 միլիոն աֆղանցի փախստականների: Նրանց է տրամադրվել ամեն տեսակ հանրային սպասարկություն, սակայն ոչ մի միջազգային կազմակերպություն այդ ուղղությամբ չի աջակցել Իրանին»: