Ռոհանի.« Իրանը կպատասխանի Համատեղ քայլերի ծրագրի խախտմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i45505-Ռոհանի._Իրանը_կպատասխանի_Համատեղ_քայլերի_ծրագրի_խախտմանը
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանն ԱՄՆ-ին թույլ չի տա խախտել կամ չեղարկել Համատեղ քայլերի ծրագրի մասին համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 08:39 Asia/Tehran
  • Ռոհանի.« Իրանը կպատասխանի Համատեղ քայլերի ծրագրի խախտմանը»

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանն ԱՄՆ-ին թույլ չի տա խախտել կամ չեղարկել Համատեղ քայլերի ծրագրի մասին համաձայնագիրը:

Թեհրանի համալսարանում, Ուսանողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Հասան Ռոհանին անդրադարձել է Համատեղ քայլերի ծրագիրը չեղարկելու ԱՄՆ-ի  սպառնալիքներին: «ԱՄՆ-ն անկարող է ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա». ասել է նա:

Նշելով, որ Համատեղ քայլերի ծրագրի իրագործման հարցում ԱՄՆ-ն խախտումներ է թույլ տվել, Ռոհանին հավաստիացրել է, որ Իրանը  ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների երկարաձգմանը կապատսսխանի համարժեք քայլով:

Դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ի Սենատը  վավերացրեց Իրանի դեմ շրջափակումները տասը տարով  երկարաձգելու օրինագիծը:  Այնուհետև օրինագիծը վավերացվեց նաև Կոնգրեսում:

Ռոհանին նշել է, որ ԻԻՀ-ը շարունակելու է իր զարգացման հեղափոխական ճանապարհը:

Կարևորելով Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Ռոհանին  նշել է, որ ԻԻՀ կարգավորելու է բոլոր խնդիրները, այդ թվում նաև  տնտեսական հարցերը: