Հանդիպել են Սալեհին և Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահը
https://parstoday.ir/hy/news/iran-i45667-Հանդիպել_են_Սալեհին_և_Ֆրանսիայի_ատոմային_էներգիայի_հանձնաժողովի_նախագահը
Իրանի ատոմային էներգիայի կազակերպության ղեկավարը և Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահը մտքերի փոխանակում են կատարել տարբեր ոլորտներում համատեղ համագործակցության հավանականության շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 07:53 Asia/Tehran
  • Հանդիպել են Սալեհին և Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահը

Իրանի ատոմային էներգիայի կազակերպության ղեկավարը և Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահը մտքերի փոխանակում են կատարել տարբեր ոլորտներում համատեղ համագործակցության հավանականության շուրջ:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի միջուկային անվտանգության նախարարների համաժողովին առընթեր, կայացել է Ալի Աքբար Սալեհիի և Դանիել Վերվարդեի հանդիպումը:

Համաժողովին առընթեր, Սալեհին հանդիպել էր նաև ԱՄՆ էներգետիկայի նախարար ՝ Էռնեստ Մունիզի հետ:

Հանդիպմանը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադարձել է այն փաստին, որ Իրանը հարգել է միջուկային համաձայնությունը, որը հաստատվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի կողմից : Սալեհին նաև բողոքել է Կոնգրեսում հակաիրականական շրջափակումների տասը տարով երկարաձգման դեմ, նշելով, որ Վաշինգտոնը ևս պետք է կատարի այդ ոլորտում իր պարտավորությունները: