Կիրակի մեկնարկելու է Թեհրանի անվտանգության համագումարը
https://parstoday.ir/hy/news/iran-i46114-Կիրակի_մեկնարկելու_է_Թեհրանի_անվտանգության_համագումարը
Թեհրանի անվտանգության համագումարի քարտուղարը տարածաշրջանային օրինաչափության մասին մասնագետների տեսակետներին ծանոթանալը համարել է համագումարի անցկացման նպատակներից մեկը՝ նշելով.«Համագումարն առանձնանում է նրանով, որ դա նպաստելու է որոշումների իրականացմանը, այլ ոչ թե դրանց ընդունմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 12:28 Asia/Tehran
  • Կիրակի մեկնարկելու է Թեհրանի անվտանգության համագումարը

Թեհրանի անվտանգության համագումարի քարտուղարը տարածաշրջանային օրինաչափության մասին մասնագետների տեսակետներին ծանոթանալը համարել է համագումարի անցկացման նպատակներից մեկը՝ նշելով.«Համագումարն առանձնանում է նրանով, որ դա նպաստելու է որոշումների իրականացմանը, այլ ոչ թե դրանց ընդունմանը»:

Համագումարի անցկացման մասին Ջալալ Դեհղանի Ֆիրուզաբադին ասել է.«Ասիայի արևմտյան հատվածներում կարգուկանոնի հաստատման ուղղությամբ  Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ համագործակցության ու սիներգետիկ սկզբունքների վրա»:

«Տարածաշրջանային հարցերը պետք է կարգավորվեն հենց այդ երկրների կողմից, քանի որ բոլոր երկրների մասնակցությամբ տարածաշրջանային համակարգը հանդիսանում է լավագույնը».ավելացրել է Դեհղանի Ֆիրուզաբադին:

Թեհրանի անվտանգության համագումարի քարտուղարի խոսքերով՝ համագումարը խթանելու է տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչպես նաև մասնակից երկրների խնդիրների կարգավորմանը:

«Տարածաշրջանում նոր իրողությունների պատճառով, մեծացել է  ազդեցիկ երկրների դերակատարությունը, որը հակակշռի տակ է առնելու վերտարածաշրջանային ուժերի ՝ հատկապես ԱՄՆ-ի միջամտողական գործառույթը».հայտնել է Դեհղանի Ֆիրուզաբադին:

Թեհրանի անվտանգության համագումարը մեկնարկելու է կիրակի դեկտեմբերի 11-ին: