Հանրահավաք Թեհրանի «Ֆելեստին» հրապարակում՝ Իսրայելի հանցագործությունները դատապարտելու համար
Սեպտեմբեր 28, 2024 16:38 Asia/Tehran
Թեհրանի մի խումբ քաղաքացիներ երեկ երեկոյան «Ֆելեստին» հրապարակում հանրահավաք անցկացնելով, խստորեն դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի մայրաքաղաքի և Բեյրութի արվարձանում գտնվող Դահիայի վրա իրականացված հարձակումը։
Համաձայն այս հաղորդման, ուրբաթ գիշեր ժամը 24:00-ին Թեհրանի «Ֆելեստին» հրապարակում տեղի ունեցած այս հանրահավաքում ցուցարարները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի այս բարբարոսական և ահաբեկչական գործողությունը և վշտակցել են Լիբանանի ժողովրդին:
Այս հանրահավաքի ընթացքում ցուցարարները, ձեռքներին պահելով Իրանի Իսլամական Հանրապետության, Հեզբոլլահի եւ Պաղեստինի դրոշները, պահանջել են վրեժ լուծել Լիբանանի Դահիա շրջանում Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործության համար։
Պիտակ