Իրանի ԶՈւ զորավարժության երկրորդ օրը
ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի զորավարժությունների երկրորդ օրն անցել է Իրանի հարավ-արևելյան հատվածում` Մաքրանի ափերին:
Դեկտեմբերի 12-ին Իրանի հարավ-արևելքում անցկացվել է «Մոհամմեդ Մարգարե-4» զորավարժությունը:
Զորավարժության երկրորդ օրը ենթադրյալ թշնամու կործանիչների գրոհից հետո, առաջին անգամ ԻԻՀ օդուժի երկու ռմբարկու ինքնաթիռներ (Միրաժ) դիմակայել են թշնամու գործողություններին:
Օմանի ծովում և Մաքրանի ափերին օդուժի ինքնաթիռների կողմից ենթադրյալ թշնամու նավերի ոչնչացումը Իրանի բանակի եռօրյա զորավարժության ծրագրերից է:
«Անվտանգություն տարածաշրջանում և Իսլամական միասնության ու պաշտպանական հզորության լույսի ներքո կայուն խաղաղություն» նշանաբանով զորավարժությունը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին` Իրանի հարավ-արևելյան ռազմավարական շրջանում:
Զորավարժության առաջին օրը հաջողությամբ անցկացվել են որոնողափրկարարական վարժանքներ: