Խոշռու. Համատեղ ակտի ծրագրի իրագործումը պայմանավորված է բոլոր կողմերի հավատարմությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i46483-Խոշռու._Համատեղ_ակտի_ծրագրի_իրագործումը_պայմանավորված_է_բոլոր_կողմերի_հավատարմությամբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ հակաիրանական շրջափակումների ժամկետի երկարաձգումը հակասում է Համատեղ ակտի ծրագրին: «Այս համաձայնագրի գոյատևումը պայմանավորված է իրենց ստանձնած պարտավորությունների հանդեպ բոլոր կողմերի հավատարմությամբ». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 04:18 Asia/Tehran
  • Խոշռու. Համատեղ ակտի  ծրագրի իրագործումը պայմանավորված է բոլոր կողմերի հավատարմությամբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ հակաիրանական շրջափակումների ժամկետի երկարաձգումը հակասում է Համատեղ ակտի ծրագրին: «Այս համաձայնագրի գոյատևումը պայմանավորված է իրենց ստանձնած պարտավորությունների հանդեպ բոլոր կողմերի հավատարմությամբ». ասել է նա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ՄԱԳԱՏԷ-ի տարեկան զեկույցի քննարկման համար գումարված ասամբլեայի նիստում հայտարարել է. «Այն պայմաններում, երբ գործակալությունը և Համատեղ ակտի համապարփակ ծրագրի բոլոր անդամները հաստատել են, որ Իրանը հարգել է այդ ծրագրի շրջագծում ստանձնած իր բոլոր պարտավորությունները, մյուս անդամները  նույնպես պաևտավոր են կատարել իրենց պարտավորությունները և խուսափել այդ ծրագրին հակասող ցանկացած քայլից»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել վերացնել Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման կապակցությամբ առկա մտահոգությունները:

«Թեև Իրանը  հավատարիմ է ու շարունակելու է հավատարիմ մնալ Համատեղ ակտի  ծրագրին, այդուհանդերձ  ծրագրի իրագործումը պայմանավորված է ոչ թե միայն ԻԻՀ, այլ բոլոր կողմերի միջոցով պարտավորությունների իրագործմամբ»,-հավելել է Խոշռուն:

Ղոլամալի Խոշռուն ընդգծել է. «Իրանը հաստատակամ է շարունակել հետազոտության ու զարգացման ուղղությամբ իր միջուկային աշխատանքները և միջուկային էներգիայի արտադրությունը, այդ թվում խաղաղ նպատակով միջուկային վառելիքի կատարյալ ցիկլի ընդլայնումը»: