Հաջողությամբ ավարտվել է «Մուհամմեդ մարգարե 4» զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i46546-Հաջողությամբ_ավարտվել_է_Մուհամմեդ_մարգարե_4_զորավարժությունը
Նախապես ճշտված բոլոր նպատակների իրագործմամբ, հաջողությամբ ավարտվել է ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի «Մուհամմեդ մարգարե 4» մեծ զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 10:23 Asia/Tehran
  • Հաջողությամբ ավարտվել է «Մուհամմեդ մարգարե 4» զորավարժությունը

Նախապես ճշտված բոլոր նպատակների իրագործմամբ, հաջողությամբ ավարտվել է ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի «Մուհամմեդ մարգարե 4» մեծ զորավարժությունը:

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի զորավարժության խոսնակ՝ բրիգադային գեներալ Սեյեդ Քեմալ Փայամբարին ասել է.«Տակտիկական այս մեծ զորավարժությունն ավարտվել է արժեքավոր ձեռքբերումներով և բոլոր նպատակների իրագործմամբ»:

«Տեղական զենքերի օգտագործմամբ ռազմական նոր տակտիկաների իրագործումը և ռազմական հմտությունների զարգացումը «Մուհամմեդ մարգարե 4» մեծ զորավարժության ձեռքբերումներից են համարվում»,-նշել է զորավարժության խոսնակը:

Զորավարժության նշանաբանն էր «Տարածաշրջանի անվտանգությունը և կայուն խաղաղությունը՝ պաշտպանական հզորության ու իսլամական միասնության շնորհիվ»:

Բրիգադային գեներալ Սեյեդ Քեմալ Փայամբարին ասել է.«Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման նպատակի իրագործման շրջանակում, Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը մյուս զինված կողքին ձգտում են զարգացնել պաշտապանական կարողականությունը:

Երեքշաբթի, դեկտեմբերի 13-ին, «Մուհամմեդ մարգարե 4» զորավարժության վերջին օրը, հաջողությամբ ցուցադրվել է հաղորդակցական համակարգերի աշխատանքը խափանող անօդաչու թռչող սարքերի կարողականությունը:

Կիրակի օրը, դեկտեմբերի 11-ին, Իրանի հարավ արևելքում, մեկնարկեց ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի «Մուհամմեդ մարգարե 4» եռօրյա մեծ զորավարժությունը: