Իրանն արձագանքել է Թուրքիայի որոշ լրատվամիջոցների հակաքարոզչությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i46882-Իրանն_արձագանքել_է_Թուրքիայի_որոշ_լրատվամիջոցների_հակաքարոզչությանը
Անկարայում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է.«Թուրքիայում Իրանի դեսպանությունը հերքում է Սիրիայի Հալեպ քաղաքի վերաբերյալ թուրքական որոշ լրատվամիջոցների հակաքարոզչություններն ու կեղծ հաղորդումները, որոնք փաստորեն վերցված են ԻԼԻՊ, «Ալ Նուսրա ճակատ» և այլ ահաբեկչական խմբավորումների հովանավորներին պատկանող քարոզչամեքենայից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 14:07 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Թուրքիայի որոշ լրատվամիջոցների հակաքարոզչությանը

Անկարայում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է.«Թուրքիայում Իրանի դեսպանությունը հերքում է Սիրիայի Հալեպ քաղաքի վերաբերյալ թուրքական որոշ լրատվամիջոցների հակաքարոզչություններն ու կեղծ հաղորդումները, որոնք փաստորեն վերցված են ԻԼԻՊ, «Ալ Նուսրա ճակատ» և այլ ահաբեկչական խմբավորումների հովանավորներին պատկանող քարոզչամեքենայից»:

 

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Իրանի սկզբունքային քաղաքականությունն է՝  ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարին ուղղված հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը, Սիրիայի ժողովրդի տառապանքների թեթևացմանը նպաստելը, այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված համագործակցությունը և Թուրքիայի պաշտոնատարների հետ այս շրջանակում դիվանագիտական համադրումները»:

Հալեպ քաղաքում Սիրիայի բանակի ու ժողովրդական դիմադրության ուժերի հաղթանակից հետո, Թուրքիայի որոշ լրատվամիջոցներ առանց փաստարկների Սիրիայի բանակին ու Իրանին մեղադրում են Հալեպում խաղաղ բնակիչներին կոտորելու մեջ, մինչդեռ Արևմուտքի ու Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչները 2012 թվականից ի վեր, երբ գրավեցին Հալեպի արևելյան հատվածները, ամեն օր տարբեր եղանակներով կոտորում են Սիրիայի անմեղ քաղաքացիներին: