ԱՄՆ.«Հակաիրանական շրջափակումների օրենքը չի ազդելու միջուկային գործարքի վրա»
ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին հայտարարել է,որ Իրանի դեմ սահմանված շրջափակումների երկարաձգման մասին օրենքը չի հակասում Համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում ստանձնած Վաշինգտոնի պարտավորություններին:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին հինգշաբթի օրը հայտարարել է.«Շրջափակումների օրենքի երկարաձգումը չի ազդելու Համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում Իրանի հետ գործարք կնքող ընկերությունների գործունեության և շրջափակումների չեղարկման վրա»:
«Քանի դեռ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում կատարում է իր պարտավորությունները , ԱՄՆ-ն ևս հավատարիմ է մնալու իր պարտավորություններին»,ասել է Քերին:
Վաշինգտոնից Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սպիտակ Տան խոսնակ՝ Ջաշ Էռնեստը դեկտեմբերի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ զգուշացրել է ԱՄՆ-ի կոնգրեսին համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման կապակցությամբ:«Եթե ԱՄՆ Կոնգրեսը փորձի խախտել այս միջազգային համաձայնագիրը, այդ դեպքում ստիպված կլինի դիմակայել դրա ծանր հետևանքներին», ասել է նա: