Զարիֆը փորձում է կազմակերպել Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i47035-Զարիֆը_փորձում_է_կազմակերպել_Իրանի_Թուրքիայի_և_Ռուսաստանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարարն իր ամբողջ ջանքն ի գործ է դրել, որպեսզի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում գումարվի Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների նիստը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 04:07 Asia/Tehran
  • Զարիֆը փորձում է  կազմակերպել Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարարն իր ամբողջ ջանքն ի գործ է դրել, որպեսզի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում գումարվի Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների նիստը»:

Ոուրբաթ օրը, ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում Բահրամ Ղասեմին ընդգծել է. «Սիրիայի  ճգնաժամը և այդ երկրի  օրինական կառավարության կործանման նպատակով ահաբեկիչների գործուղումը Սիրիա, այդ երկրում մարդկային ու ֆինանսական մեծ կորուստների պատճառ են դարձել»:

«Իրանը միակ ու առաջին երկիրն է եղել, որ հրադադարի հաստատման, հումանիտար օժանդակությունների առաքման և սիրիական բանակցություններ նախաձեռնելու բազմակետանոց նախագիծ է ներկայացրել»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: