«Իրանը բանակցում է Ռուսաստանի հետ անմշակ նավթի փոխանակման հարցում».Իրանի նավթի նախարար
Բիժան Նամդար Զանգանեի խոսքերով ,ռուսական Lukoil ընկերությունը ցանկանում է Իրանի հետ անմշակ նավթ փոխանակել , ինչի շուրջ էլ բանակցություններ են տարվում:
Դեկտեմբերի 17-ին, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի անմշակ նավթի փոխանակման ՝ Սուափի համար Թեհրանի և Մոսկվայի համագործակցության մասին Բիժան Նամդար Զանգանեն ասել է .-«ՌԴ Lukoil ընկերությունը հետևում է նախագծի իրականացման ընթացքին»:
Իրանի գազի Սուափի մասին Զանգանեն ասել է.-«Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը հետաքրքրված է նաև գազի փոխանակմամբ»:
Իրանի նավթի նախարարի խոսքեով, Ռուսաստանի էներգետիկայի նախարար ՝ Ալեքսանդր Նովակի գլխավորած տնտեսական ու նավթային պատվիրակության Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել են Իրանի արևմտյան Չանգուլայի և Չեշմե Խոշի նավթավազանների ուսումնասիրման երկու հուշագրեր: