Իրանի նախագահի ձեռամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական իրավունքների կանոնագրի» շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i47356-Իրանի_նախագահի_ձեռամբ_տեղի_է_ունեցել_Քաղաքացիական_իրավունքների_կանոնագրի_շնորհանդեսը
Այսօր Թեհրանում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի ներկայությամբ «Սահմանադրությունը և ժողովրդի իրավունքները» թեմայով համագումարում տեղի է ունեցել «Քաղաքացիական իրավունքների կանոնագրի» շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 09:23 Asia/Tehran
  • Իրանի նախագահի ձեռամբ տեղի է ունեցել  «Քաղաքացիական իրավունքների կանոնագրի» շնորհանդեսը

Այսօր Թեհրանում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի ներկայությամբ «Սահմանադրությունը և ժողովրդի իրավունքները» թեմայով համագումարում տեղի է ունեցել «Քաղաքացիական իրավունքների կանոնագրի» շնորհանդեսը:

Դեկտեմբերի 19-ին  նախագահ Ռոհանին ստորագրել է  23 գլուխներից և 120 հոդվածներից բաղկացած քաղաքացիական իրավունքների կանոնագիրը:

Հրապարակած հաղորդագրությամբ Իրանի նախագահը գործադիր իշխանության ենթակա մարմիններին հանձնարարել է մինչև վեց ամիս պատրաստել ու վավերացնել  իրենց պարտականությունների շրջանակում «Իրավական համակարգի բարեփոխման ու բարգավաճման» ծրագիրը:

Հաղորդագրության մեջ ընդգծելով Իրանի ժողովրդի պահանջների իրականացման անհրաժեշտությունը, Ռոհանին հստակեցրել է.«Այս ժողովուրդը միշտ հարգելով մարդկային արժանապատվությունն ու վեհանձնությունը, իր իրավունքն է պահանջել»:

«Իրանի կառավարությունը պարտականություն ունի իրականացնել Իրանի բոլոր քաղաքացիների , թե երկրի ներսում թե՛ արտերկրում  արժանավայել ապրելու , մարդկային արժանիքներով օժտվելու , ազատության ու արդարության իրավունքները, անկախ նրանց սեռից, տնտեսական վիճակից, կրոնական համոզմունքներից և լեզվից»,ասված է հաղորդագրության մեջ: