Ջաբերի Անսարին Բեյրութում ընդգծել է քաղաքական հակամարտությունները երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարի արաբ-աֆրիկյան հարցերով տեղակալն ընդգծել է. «Տարածաշրջանում քաղաքական ու հասարակական տարբեր հոսանքների միջև տարաձայնությունների կարգավորման լուծումը հնարավոր է համագործակցության և կառուցողական ու լուրջ երկխոսության շնորհիվ»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Բեյրութում Լիբանանի վարչապետ Սաըդ Ալ-Հարիրիի հետ հանդիպպան ընթացքում Անսարին անդրադարձել է բոլոր բնագավառներում, այդ թվում տնտեսական ոլորտում երկու երկրի հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնման ուղիներին:
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հույս է հայտնել, որ Սաըդ Ալ-Հարիրիի վարչապետության շրջանի ու Լիբանանի նոր կառավարության աշխատանքի սկսվելով, այդ երկրի քաղաքական, տնտեսական ու հասարակական կյանքում ու տարածաշրջանում կնկատվի դրական առաջընթաց և Թեհրան-Բեյրութ համագործակցությունների նոր շրջան կսկսվի:
ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը հավելել է. «Վերջին երկու տասնամյակներում տարածաշրջանային ու միջազգային ընդհանուր միջավայրի վրա Լիբանանի գործած կարևոր ազդեցություններից մեկը եղել է Սիոնիստական ռեժիմի զավթողական քաղաքականության դիմաց ազդեցիկ ու ակտիվ դիմադրությունը»:
Հոսեյն Ջաբերի Անսարին հինգշաբթի երեկոյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ժամանել է Բեյրութ: