ԻԻՀ ԱԳ փոխնախարարը խորհրդակցություն է ունեցել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ
ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին Լիբանանում հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին: Կողմերը քննարկել են այդ երկրի ու տարածաշրջանի վերջին զարգացումները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Լիբանան ուղևորված Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին նախօրեին հանդիպում ու զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Սաըդ Հարիրիի հետ:
Ջաբերի Անսարին կառուցողական ու շահավետ է որակել լիբանանցի պաշտոնատարների հետ իր հանդիպումներն ու բանակցությունները:
Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը դրական է բնութագրել Միշել Աունի Լիբանանի նախագահ ընտրվելուց հետո այդ երկրում տիրող քաղաքական մթնոլորտը:
Լիբանանցի պատասխանատուների հետ հանդիպումների ժամանակ Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը զրուցել է Լիբանանի, Իրաքի ու Սիրիայի հարցերի շուրջ:
Ջաբերի Անսարին լիբանանցի պաշտոնատարներին հանդիպելու նպատակով հինգշաբթի երեկոյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ժամանել է Բեյրութ: