ԻԻՀ ԱԳ փոխնախարարը խորհրդակցություն է ունեցել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i48037-ԻԻՀ_ԱԳ_փոխնախարարը_խորհրդակցություն_է_ունեցել_Լիբանանի_Հեզբոլլահի_գլխավոր_քարտուղարի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին Լիբանանում հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին: Կողմերը քննարկել են այդ երկրի ու տարածաշրջանի վերջին զարգացումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 04:15 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ փոխնախարարը խորհրդակցություն է ունեցել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ

ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին Լիբանանում հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին: Կողմերը քննարկել են այդ երկրի ու տարածաշրջանի վերջին զարգացումները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Լիբանան ուղևորված Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին նախօրեին հանդիպում ու զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Սաըդ Հարիրիի հետ:

Ջաբերի Անսարին կառուցողական ու շահավետ է որակել լիբանանցի պաշտոնատարների հետ իր հանդիպումներն ու բանակցությունները:

Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը դրական է բնութագրել Միշել Աունի Լիբանանի նախագահ ընտրվելուց հետո այդ երկրում տիրող քաղաքական մթնոլորտը:

Լիբանանցի պատասխանատուների հետ հանդիպումների ժամանակ Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը զրուցել է  Լիբանանի, Իրաքի ու Սիրիայի հարցերի շուրջ:

Ջաբերի Անսարին լիբանանցի պաշտոնատարներին հանդիպելու նպատակով հինգշաբթի երեկոյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ժամանել է Բեյրութ: