Դեկտեմբեր 28, 2016 11:07 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է  ծայրահեղականության դեմ պայքարի համաժողովը

Թեհրանի Իսլամական դավանանքների համալսարանում մեկնարկել է «Հումանիտար գիտությունները և ծայրահեղականության դեմ պայքարը» խորագրով միջազգային համաժողովը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը իսլամ աշխարհի հարցերով հեղափոխության մեծապատիվ առաջնորդի գերագույն խորհրդական Այաթոլլահ Մոհամմեդալի Թասխիրիի ներկայությամբ մեկնարկած համաժողովում Իրաքից, Թունիսից ու Իրանից 50 շիա և սուննի հոգևորականներ քննարկելու են ծայրահեղականության արմատները:

Համաժողովի շրջանակներում  գումարվելու են չորս փորձագիտական նիստեր, որոնցում քննարկվելու են ծայրահեղականության մասին իսլամական օրենսգիտության տեսակետները, ծայրահեղականության հոգեբանական ու նաև հասարակագիտական կողմերը, ինչպես նաև ծայրահեղականության ու միջազգային հարաբերությունների փոխադարձ ազդեցությունը:

Պիտակ