Թուրքմենստանը ստորագրեց Իրանի հետ գազի բնագավառում համագործակցության համաձայնագիրը
Թուրքմենստանի նախագահը ստորագրել է Իրանի հետ գազի բնագավառում համագործակցության համաձայնագիրը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, թուրքմենների խափանարարության և Իրանի հետ գազի բնագավառում համաձայնագրի հետ կապված սեփական դիրքորոշումների վրա պնդելու պատճառով ուրբաթ առավոտյան իրանական պատվիրակությունը դադարեցնելով բանակցությունները հայտարարել էր, որ վերադառնում է Իրան: Սակայն թուրքմենների խնդրանքով պատվիրակությունը վերադարձել է բանակցության սեղանին:
ԻԻՀ-ի նավթի նախարարության պաշտոնյաներից մեկը ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովը ստորագրել է Իրանի հետ գազի բնագավառում նոր համաձայնագիրը, ինչը նշանակում է որ Իրան կատարվող այդ երկրի գազի արտահանումը շարունակվելու է »:
Իրանցի պաշտոնյայի ընդգծմամբ, գազի բնագավառում Իրանի ու Թուրքմենստանի նոր համաձայնագրի մանրամասնությունները մշակելու են երկու երկրի փորձագետները: