Թեհրանի համալսարանը հայտնվել է աշխարհի 500 կանաչ հաստատությունների խմբում
Թեհրանի համալսարանը հայտնվել է «Green Metric» վարկանշային համակարգի 500 կառույցների խմբում:
«ԻՌՆԱ» գործակալության կիրակի օրվա հաղորդման համաձայն՝ ըստ Ինդոնեզիայի համալսարանի վերջին զեկույցի, 2016 թվականին Թեհրանի համալսարանը հայտնվել է «Green Metric» վարկանշային համակարգի 431-րդ տեղում:
Վարկանշային դասակարգման նպատակն է տարբեր երկրներում աշխատող կառույցներում կայուն զարգացման և կենսոլորտային գործող քաղաքականության մասին համապարփակ հեռանկար ներկայացնելը: Նախագծի հեղինակներն այդպիսով նպատակ են ունեցել գրավել համալսարանական միջավայրերում տնօրենների ուշադրությունն ՝ էներգիայի սպառման և կենսոլորտային հարցերին:
Համակարգում նկատի են առնվել շրջակա միջավայրը և ենթակառույցները, էներգետիկան և կլիմայական փոփոխությունները, հավելումների կառավարումը, ջուրը, տրանսպորտը և ուսուցման վեց առանցքային ցուցիչները:
Տարեկան ավելի քան տասը հազար հաստատությունների համար գնահատական է կազմվում, որոնից 500 ընտրյալները ներկայացվում են վերջում: